«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ուրախ է Բունդեսլիգայի վերադարձի համար:

«Բոլորս շատ ուրախ ենք Բունդեսլիգայի վերադարձի համար։ Սա դժվար ժամանակ էր առանց ֆուտբոլի, բայց պետք է հասկանալ, որ մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։ Կարծում եմ, որ իրավիճակը Գերմանիայում կայունացել է։ Մեզ ապահով ենք զգում։

Դատարկ մարզադաշտե՞ր, դա մեզ համար նոր բան է, բայց պետք է ընդունել այդ իրավիճակը։ Մեր հանդիպումներին կհետևեն միլիոնավոր մարդիկ, հույս ունեմ, որ մենք հիանալի ֆուտբոլ կցուցադրենք։ Մենք լավ ենք պատրաստված ֆիզիկապես և ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք», – Լևանդովսկու խոսքը մեջբերում է «Spox»-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 39 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Արդեն հայտնի է, որ Թոփ առաջնություններից առաջինը կվերսկսվի Բունդեսլիգան՝ մայիսի 16-ից։

Facebook Comments