Համացանցում հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» նոր տնային մարզաշապիկի լուսանկարը, որում թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

«Արսենալի» հանդերձանքի դիզայնն ունի դասական գունազարդում ակումբի համար, սակայն կարմիր ֆոնի վրա փոխվել է նկարի զարդանախշը։

Հիշեցնենք, որ այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Մինչ այդ «Արսենալը» հասցրել է անցկացնել 28 հանդիպում։ Իսպանացի մասնագետ Միկել Արտետայի թիմը 40 միավորով միայն 9-րդ տեղում է անգլիական առաջնության մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments