Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում բրազիլացի հարձակվող Նեյմարին վերադարձնել «ՊՍԺ»-ից։ Այս մասին պատմել է իսպանական ակումբի նախագահի խորհրդական Կարլես Ռեքսաչը։

«Նեյմարի վերադարձը մեր ակումբ իրատեսական չէ։ Կարծում եմ, որ նա արդեն հասկացել է, թե ինչ կարևոր դեր էր նրա համար խաղում «Բարսելոնան»: Եթե նա այստեղ գոլեր էր խփում, այդ մասին իմանում էր ողջ աշխարհը։ Ֆրանսիայում Նրա տպավորիչ գործողությունները պակաս նկատելի են», – Ռեքսաչի խոսքը փոխանցում է «Cope» պարբերականը։

Նշենք, որ Նեյմարը հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», բայց այս տրանսֆերը այժմ իրատեսական չէ։

Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին, որից հետո 222 միլիոն եվրոյով տեղափոխվել է ֆրանսիական «ՊՍԺ»: Այս տրանսֆերն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ։

Facebook Comments