Չորեքշաբթի տեղի է ունեցել անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների մարզիչների ժողովը, որտեղ նրանք քննարկել են մրցաշրջանի վերսկսման հեռանկարները, հաղորդում է «Mirror»-ը: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է առաջնության վերսկսման դեմ հանդես եկողներին:

«Եթե դուք չեք ցանկանում խաղալ, մնացեք տանը և դիտեք Բունդեսլիգան»,- ասել է Մոուրինյոյի գործընկերներին:

Նշվում է, որ խաղերին արագ վերադառնալու կապակցությամբ անհանգստություն են հայտնել` Պեպ Գվարդիոլան, Ֆրենկ Լեմպարդը և մի քանի մարզիչներ:

Ժոզե Մոուրինյոի հետ այս հարցում համակարծիք են` Կարլո Անչելոտին և Յուրգեն Կլոպը:

Facebook Comments