«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բախվել պատժամիջոցներին իր ավտոմեքենայով ուղևորվելուց հետո։

Իտալիա վերադառնալուց առաջ «Միլանի» աստղն իր «Ferrari Monza SP2»-ով անցել է Ստոկհոլմ ՝ 1,6 մլն ֆունտ արժողությամբ (1,8 մլն եվրո), որը շվեդը գնել էր անցյալ տարվա հոկտեմբերին։

Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, շվեդական տրանսպորտային գործակալությունը պարզել է, որ Զլատանի ավտոմեքենայի գրանցումն անվավեր է եղել մարտի վերջից սկսած: Այժմ ֆուտբոլիստին տուգանք է սպառնում։

Նշենք, որ Իբրահիմովիչը «Միլան» էր տեղափոխվել այս տարվա հունվարին՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Facebook Comments