«Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասը վնասվածք է ստացել թիմի առաջին մարզումներից մեկի ժամանակ, երբ վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը։

«Նապոլիի» ֆուտբոլիստները երկուշաբթի օրվանից վերսկսել են անհատական մարզումները։ Ֆուտբոլիստները վազում են և կատարում են գնդակով վարժություններ` պահպանելով սոցիալական հեռավորությունը իրարից։

Ակումբը մտավախություն ուներ, թե ինչպես խաղացողների օրգանիզմները կարձագանքեն մարզումներին երկամսյա դադարից հետո, և Մանոլասը դարձավ թիմի առաջին ֆուտբոլիստը, որը վնասվածք էր ստացել: Խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք, նրա լրջության աստիճանը կորոշվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Մանոլասը «Նապոլի» էր տեղափոխվել «Ռոմայից» անցած ամռանը։

Այս պահին քննարկվում է առաջնության վերսկսման հնարավոր տարբերակները։

Facebook Comments