Մայիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը։

Խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Ընդունված որոշման համաձայն՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը․

«Էկո Վիլ» – «Էվրիկա»

«Չարբախ» – «Շահումյան»

«Ջոկեր» – «Սիրիուս»

«Նորք-Մարաշ» – «Ֆալկոնս»

«ՀՊՏՀ» – «Եղվարդ»

«Արարատ» – «Դվին»

«Արարատ-Արմենիա» – «Մովիսթար»

«Սպորտինգ» – «Լեո»

Մրցաշարին մասնակցելու համար խաղացողների հայտավորման վերջնաժամկետն է մայիսի 27-ը։

Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 1-ն, բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Facebook Comments