«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ վերադարձել է Իտալիա։

«Աստված վերադարձավ և հետևում է քեզ», – թվիթերյան էջում գրել է Իբրահիմովիչը:

Իբրահիմովիչը վերջին ամիսն անցկացրել է Շվեդիայում, այնտեղ մարզվել է «Համմարբյու» ակումբի հետ, որի համասեփականատերն է նա։

Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում շվեդը մասնակցել է Ա Սերիայի 8 հանդիպման, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Իբրահիմովիչի ընթացիկ պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

25 տուրից հետո «Միլանը» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Facebook Comments