Կատալոնական «Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Լեո Մեսսին խոսել Լաուտարո Մարտինեսի հնարավոր տրանսֆերի մասին, ով իսպանական գրանդ ակումբի տրանսֆերային թիրախներից է։

«Ես չգիտեմ բանակցություններ են ընթանում, թե ոչ։ Շատ անգամներ արդեն ասել եմ, որ Մարտինեսը հարձակվող է առանց թույլ կողմերի։ Լաուտարոն բավականաչափ ամուր է, նա ունի լավ արդյունավետություն և հիանալի դրիբլինգ։ Տեսնենք, ինչ տեղի կունենա»,- ասել է Մեսսին «Mundo Deportivo»-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Նշենք, որ այս ամռանը հնարավոր է Լաուտարո Մարտինեսը տեղափոխվի իսպանական գրանդ ակումբ։ «Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցություններ վարել։

Facebook Comments