«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Բարձալին հեռացել է ակումբի մարզչական շտաբից, այս մասին հայտնել է իտալացի ֆուտբոլիստը իր ինստագրամյան էջի միջոցով։

«Ես իմ ընտրություն կատարեցի սրտով, սա շատ դժվար էր։ Ես զգացի, որ պետք է ծախսել ավելի շատ ժամանակ ընտանիքի հետ, որը օգնել է ինձ այս բոլոր տարիների ընթացքում. Ես միշտ երախտապարտ կլինեմ «Յուվենտուսին» ։ Բայց կարծում եմ, որ դա ճիշտ ընտրություն էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր երկրպագուներին և աշխատակիցներին, ովքեր միշտ օգնել են ինձ, դուք «Յուվենտուսին» դարձնում եք այնպիսին, ինչպիսին նա այժմ կա», – ասել է Բարձալին։

Նշենք, որ Բարձալին ավարտել էր իր ֆուտբոլիստի կարիերան անցած մրցաշրջանում և նոր մրցաշրջանում աշխատում էր ակումբում, որպես Մաուրիցիո Սարրիի օգնականը։

Բարձալին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2011-19թ․-ին։

Facebook Comments