«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է վաճառել, իր երկու ֆուտբոլիստներին, որպեսզի կարողանա իրականացնել Սանչոյի տրանսֆերը։ «Չելսին» պատրաստ է բաժանվել Բակայոկոյից և Մորատայից, ովքեր վարձավճարով են հանդես գալիս այլ ակումբներում և չեն մտնում ակումբի ծրագրերի մեջ, այս մասին հայտնում է «Express»-ը։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը ուզում է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 80մլն ֆունտ ստերլինգ, որպեսզի միջոցներ տրամադրի «Բորուսիա Դորտմունդի» աստղային ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու համար, ում տրանսֆերը կազմում է մոտ 120 մլն ֆունտ ստերլինգ։

Ավելի վաղ հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս պայքարում է Սանչոյին գնելու համար, սակայն պասիվացել է և ակտիվ բանակցություններ չի վարում։ Իր հերթին Սանչոյի տրանսֆերով հետաքրքրված է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ով պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Սանչոն տեղափոխվի լոնդոնյան ակումբ։

Այս մրցաշրջանում Սանչոն անցկացրել է 35 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել է 19 գոլային փոխանցում։

Facebook Comments