Անգլիական Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը «Daily Mail»-ին տված հարցազրույցում նշել է համաշխարհային ֆուտբոլի հինգ ֆուտբոլիստներին, ովքեր հանդիպումներում ամենից շատն էին նյարդայնացնում իրեն:

Ինչպես պարզվել է, հայտնի մրցավարին ամենից դժվար էր՝ Ռոյ Քինի, Ջոն Օբի Միկելի, Պեպեի, Յենս Լեմանի և Քրեյգ Բելամիի մասնակցությամբ հանդիպումներում:

Ամենից շատ Կլատենբուրգին դուր չէր գալիս Ռոյ Քինի բնավորությունը, որը միշտ շատ սառնասիրտ էր թվում և ցանկանում էր դաժան մարդ լինել ֆուտբոլային դաշտում: Բացի այդ, մրցավարը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդների մեծ Էգոն, որը կարող էր բախումների հանգեցնել հանդիպումների ժամանակ:

Մարկ Կլատեմբուրգը աշխատում էր ԱՊԼ-ում 2004-17թ․-ին, որից հետո հեռացել է Անգլիայից և աշխատանքի անցել Սաուդյան Արաբիայում, որպես ֆուտբոլային մրցավարների ղեկավար։

Facebook Comments