Ինչպես հայտնի է այսօր Գերմանիայի առաջնությունը վերադառնում է երկարատև դադարից հետո։ Իհարկե բոլոր ֆուտբոլասերները անհամբեր սպասում են մեծ ֆուտբոլի վերսկսմանը։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումը մեզ զրկեց աշխարհի թիվ մեկ խաղը վայելելուց, այն էմոցիաներից, որն ապրում ենք ամեն հանդիպումները դիտելով։

Կարելի է ասել ֆուտբոլը հասել էր իր ամենաթեժ շրջափուլին, երբ որոշվեց դադարեցնել առաջնությունները՝ հանուն ֆուտբոլիստների և ողջ մարդկության անվտանգության համար։

Եվ մենք այժմ նորից կարող ենք նստել մեր տանը, և դիտել աշխարհի լավագույն առաջնություններից մեկը։ Վերջապես ֆուտբոլը իր ողջ գեղեցկությամբ կրկին կպարգևի մեզ գերէմոցիոնալ և ֆանտաստիկ երեկոներ։

Ցավոք առանց երկրպագուների տեղի կունենան հանդիպումները, իրավիճակն է թելադրում կանոնները։ Ափսոս չենք կարող տեսնել երկրպագուների աջակցությունը, որը իսկական շոուի է վերածվում, եկրպագուն 12-րդ ֆուտբոլիստն է, ով միշտ թիմի կողքին է և անկախ իրավիճակներից միշտ առաջնորդում է դեպի առաջ, դեպի հաղթանակի։ Այլևս ֆուտբոլը զրկված է տեսնել գեղեցիկ մարզադաշտեր և այժմ կլինեն միայն դատարկ և անշունչ մարզադաշտեր, որտեղ կլինեն միայն ֆուտբոլիստները և մարզիչները։ Սա նոր իրողություն է, որի հետ պետք է համակերպվել, սա միակ միջոցն է ֆուտբոլ խաղալու, վայելելու ամեն ակնթարթը և հրճվելու, ուրախանալու թիմի հաղթանակի համար, բայց այժմ միայն էկրանների ետևից։ Չնայած դրան ֆուտբոլիստները գիտեն, որ երկրպագուները նրանց հետևում են և կփորձեն ամեն գոլը և հաղթանակ նվիրել նրանց։

Այսօր կկայանան մի շարք հանդիպումներ։

Բունդեսլիգան մոտեցել է մի փուլի, որտեղ վճռվելու է Չեմպիոնության հարցը։ Արդյո՞ք նորից «Բավարիան» կհռաչկվի չեմպիոն, թե՞ կշրջվի Գերմանական ֆուտբոլի պատմության այս էջը և երկար դադարից հետո Բունդեսլիգան նոր տիրակալ կունենա: Գյուտ արած չեմ լինի եթե ասեմ, որ «Բավարիան» արդեն երկար ժամանակ է ինչ գերիշխում է Բունդեսլիգայում և օրեցօր հզորացող «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը» և էլի մի քանի թիմեր գործող չեմպիոնի համար գլխացավանք են առաջացնում։ Այս տարի ռեալ պայքար է գնում մի քանի թիմերի միջև, դրանք են՝ «Բավարիան», «Լայպցիգը», «Բորուսիա Դորտմունդը», «Բորուսիա Մյունխենգլադբախը»։ Այս չորս թիմերի միջև է պայքարը գնալու չեմպիոնության համար և կարծում եմ այս թիմերից յուրաքանչյուրը պատրաստ է գործող չեմպիոնին գահընկեց անել։ Այժմ մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի։

Այս պահին ռմբարկուների ցուցակը այսպիսի տեսք ունի։

Դե ինչ մեզ մնում է միայն սպասել և վայելել Գերմանական կրքերը, որը խոստանում է անչափ թեժ լինել։

Facebook Comments