Թեմմի Աբրահամը խոսել է ֆուտբոլի վերսկսման մասին և հայտնել է, որ չի ցանկանում տուն բերել վիրուսը, հատկապես այն պատճառով, որ իր հայրը Ասթմա(շնչառական խրոնիկ հիվանդություն) ունի։

«Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում։ Բոլորը ցանկանում են վերադարձնել ֆուտբոլը։ Ես սիրում եմ ֆուտբոլը, սա իմ առաջին լիարժեք մրցաշրջանն է «Չելսիում», ես ցանկանում եմ շարունակել: Ինձ համար ամենակարևորն այն է, որ բոլորն առողջ լինեն և ապահով։ Ֆուտբոլը կվերադառնա, եթե ապահով է, եթե ոչ, մենք պետք է սպասենք։

Երբ վերադառնամ խաղադաշտ և հանկարծ վարակվեմ, կորոնավիրուս եմ բերելու, դա ամենավատ բանն է, որ կարող է պատահել»,- – Թեմմի Աբրահամի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Թեմմի Աբրահամը այս մրցաշրջանից հանդես է գալիս «Չելսիի» առաջին թիմում և հանդիսանում է ակումբի լավագույն ռմբարկուն։

Նշենք, որ դեռևս Անգլիայում քննարկվում է առաջնության վերսկման ժամկետները։ Մի քանի մարզիչներ դեմ են վերսկսմանը և ֆուտբոլիստներից շատերը չեն ուզում վերադառնալ մարզումներին։

Facebook Comments