Ինչպես հայտնի է «Ռոման» և ևս մի քանի ակումբներ հայտարարել են մարզումները վերսկսելու մասին, որոնք տեղի են ունենում խմբերով։
Արդեն հայտնի դարձավ, որ «Ռոմայի» մարզման ընթացքում միանգամից երեք ֆուտբոլիստ վնասվածք է ստացել, նրանք են՝ Պաու Լոպեսը, Դանիել Ֆուսատոն և Դիեգո Պերոտտին, հայտնում է «RomaPress»-ը։
Լոպեսը դաստակի հետ խնդիրներ ունի,Պերոտտին՝ ձախ ազդրի մկանային վնասվածք, իսկ Ֆուսատոն աջ ազդրի մկանային վնասվածք ունի։ Նշվում է, որ արգենտինացին ու բրազիլացին լուրջ վնասվածքներ ունեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 13-ից, բայց այդ որոշումը կարող է չեղարկել Իտալիայի ղեկավարությունը, եթե չտա իր համաձայնությունը։
Facebook Comments