Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջո Կյելինին խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուի խաղաոճը լրջորեն փոխվել է այն բանի համեմատ, թե ինչպես է նա գործել կարիերայի սկզբում։ Հիմա նա մարդասպանը դաշտում է։ Կրիշտիանուն ուժեղ է դարձել թոփ-հանդիպումներում հանդես գալու փորձի շնորհիվ։ Հնարավոր է, որ միջին մրցակիցների հետ հանդիպումներում նա այնքան էլ վառ չի գործում, սակայն մեծ թիմերի դեմ Նա հիանալի է։ Կրիշտիանուն միշտ մեծ ցանկությամբ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում», – Կյելինիի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա պորտուգալացին 22 խաղում խփել է 21 գոլ:

Facebook Comments