Վերսկսվեց Գերմանիայի Բունդեսլիգան։ Կայացան մի շարք հետաքրքիր և գոլառատ հանդիպումներ։ Անակնկալներ և ջախջախիչ հաղթանակներ, որոնք զարդարեցին Գերմանիայի վերսկսած առաջնությունը։ Չնայած առանց հանդիսատեսի մի քիչ տարօրինակ էր, բայց այնուամենայնիվ կարելի է արձանագրել լավ խաղային օր էր։

Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա պարկում», որտեղ տեղի ունեցավ «Ռուրյան» դերբին։ «Բորուսիա Դորտմունդը» ջախջախեց «Շալկեին»՝ 4:0 հաշվով։

Ակնայտ էր, որ «Բորուսիա Դորտմունդը» և «Շալկեն» նույն խաղամակարդակի վրա չէին գտնվում։ «Բորուսիան» ուղղակի քարը քարի վրա չթողեց, ջախջախիչ հաղթանակ տարավ իր մրցակցին ոչ մի շանս չտալով։ «Բորուսիան» տիրում էր նախաձեռնությանը և ավելի գեղեցիկ ու գրագետ խաղ ցույց տվեց։ Հաշիվը տրամաբանական էր, «Շալկեն» անկարող էր կանգնեցնել չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից մեկին։ Լուսյեն Ֆավրը իրոք հզոր թիմ է ստեղծել, ով չի խնայում մրցակցին և արդյունքը սպասելի էր։

Նախ բազմաքայլ կոնբինացիայի արդյունքում Բրանտը գեղեցիկ փոխանցում կատարեց Տորգան Ազարին, ով մեկ հպումով փոխանցեց հարձակման կենտրոնական հատված, որտեղ Հոլլանդը ոչ մի դիմադրության չհանդիպեց և մեկ հպումով գնդակը ուղղարկելով դարպասը հաշիվը բացեց։ Այնուհետև առաջին խաղակեսի վերջնամասում «Շալկեի» դարպասապահ՝ Շուբերտը կոպիտ սխալ կատարեց գնդակը վատ խաղի մեջ մցնելով այն ուղղարկեց ուղիղ մրցակցի ֆուտբոլիստի վրա և ազատ տարածություններ բացվեցին մրցակցի համար, որից «մեղուները» չօգտվել չէին կարող։ Բրանտը գոլային փոխանցում կատարեց, իսկ Գերրեյրոն դարձավ գոլի հեղինակ։ Հաջորդ գոլը իր անվան տակ գրանցեց՝ Տորգան Ազարը, իսկ 4-րդ գոլը խփեց և դուբլի հեղինակ դարձավ՝ Գերրեյրոն, ով ամրագրեց «Բորուսիա Դորտմունդի» անչափ տպավորիչ և գեղեցիկ հաղթանակը(4:0):

Այս պահին «Բորուսիա Դորտմունդը» 54 միավորով 2-րդ հորիզոնականում է և 1 միավորով է ետ մնում առաջատար «Բավարիայից», ով դեռ իր խաղը պետք է անցկացնի։ Իր հերթին «Շալկեն» 37 միավորով միայն 8-րդ հորիզոնականում է հանգրվանել։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Պրեզերո» մարզադաշտում։ Մեր Սարգիս Ադամյանի «Հոֆֆենյմը» սեփական հարկի տակ մրցեց «Հերտայի» հետ և պարտվեց ջախջախիչ 0։3 հաշվով։ Ցավոք սրտի Սարգիս Ադամյանը վնասվածքից ապաքինվում էր և չմասնակցեց այս հանդիպմանը։ «Հերտան» ոչ մի շանս չտվեց «Հոֆֆենայմին»։

Գոլերը հեղինակեցին՝ Ակպոգումա(ինքնագոլ),Իբիսեվիչ, Կունյա:

Այս հանդիպումից հետո «Հերտան» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Հոֆֆենայմը»՝ 9-րդ տեղում է։

Ամենամեծ անակնկալը գրանցվեց «Լայպցիգ»-«Ֆրայբուրգ» խաղում։ Չնայած, որ «Լայպցիգը» առաջնությունում չեմպիոնական պայքարի մեջ է, բայց որքան էլ, որ զարմանալի է չկարողացավ հաղթել «Ֆրայբուրգին»։ Գրանցվեց 1-1 հաշիվը։

Գոլերի հեղինակներ դարձան՝ Մանուել Գուլդեն և Յուսուֆ Պոուլսենը, իսկ վերջնամասում չեղարկվեց «Լայպցիգի» խփած ևս մեկ գոլը, որը կարող էր հաղթական լինել։

Նագելսմանի թիմը կորցրեց անչափ կարևոր երկու միավոր, որը կարող է վճռորոշ դեր խաղալ չեմպիոնական պայքարում։

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

«Ֆորտունա Դյուսելդորֆ»- «Պադերբոն» 0:0

«Այգսբուրգ»- «Վոլֆսբուրգ» 1:2(Ռենատո Ստեֆեն, Տին Եդվայ, Դանիել Գինչեկ)։

Հուսով եմ, որ լավ խաղային օր տեղի ունեցավ, վայելեցինք Գերմանական ֆուտբոլը իր ողջ գեղեցկությամբ և գրավչությամբ, գոլառատ հանդիպումներ, էմոցիոնալ հանդիպումներ, սա այն է, ինչին մենք այդքան կարոտում էինք։ Ֆուտբոլը մեզ պարգևեց ֆանտաստիկ երեկո։

Facebook Comments