Եգիպտոսի հավաքականի նախկին գլխավոր մարզչի օգնական Հանի Ռամզին պատմել է, որ 2018թ․-ին Մոհամեդ Սալահը կարող էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», բայց հրաժարվել է։

«Երբ ես աշխատում էի Էկտոր Կուպերի մարզչական շտաբում, մենք մարզումային հավաք էինք անցկացնում Շվեյցարիայում 2018թ․-ի մարտին։ Ես խոսեցի Սալահի հետ և նա ինձ ասեց, որ «Ռեալ Մադրիդը» իրեն առաջարկ է կատարել։ Առաջարկը իրոք շատ լավն էր։ Մոհամեդը այն քննարկեց մեր հետ, որից հետո որոշեց մնալ «Լիվերպուլում», որովհետև իրեն հարմարավետ էր զգում անգլիական ակումբում»,- Ռամզիի խոսքերը փոխանցում է «Goal»-ը։

Նշենք, որ Սալահը 2019թ․-ին «Լիվերպուլի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան։

Սալահը հանդես է գալիս «Լիվերպուլում» 2017թ․-ից։ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Սալահը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 16 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Facebook Comments