«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հիշել է Լուի Վան Գալի հեռացումը, որը տեղի ունեցավ 2016թ․-ին։ Հոլանդացին աշխատեց «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհամենը 2 տարի, որից հետո նրա փոխարեն ակումբը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն։

«Ես հուսահատված էի, երբ Լուի Վան Գալին հեռացրեցին։ Ինձ համար շատ հաճելի էր աշխատել իր հետ։ Ակումբը պետք է իրեն թողնել աշխատել նաև երրորդ տարում։ Մենք կուժեղանայինք մի փոքր իր գլխավորությամբ։

Ես զգում էի, որ ամեն ինչ լավացել է, ֆուտբոլիստները սկսեցին հասկանալ նրա գաղափարները։ Երկու տարում Լուի Վան Գալի հետ ես հասկացա ավելի, քան երեք տարբեր մարզիչներից։ Ահա թե ինչու ես միշտ նրան պարտական կլինեմ։ Ոչ միայն նրա համար, որ ինձ ավագ դարձրեց, այլ նաև հավատի և վստահության համար։

Ես որոշել եմ, որ ուզում եմ դառնալ մարզիչ և աշխատանքը Լուի Վան Գալի հետ անգին էր։ Ես շատ բան սովորեցի նրանից»,- ասել է Ուեյն Ռունին։

Նշենք, որ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-17թ․-ին, իսկ Վան Գալի հետ ակումբում աշխատել է 2014-16թ․-ին։

Facebook Comments