«Չելսիի» հարձակվող Վիլլիանը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ գաղտնի բանակցությունների մասին։

Վիլլիանը ասել է, որ դժվար կլինի «Չելսիի» հետ երկարաձգել պայմանագիրը, չնայած դրան հերքել է «Տոտենհեմի» հետ գաղտնի բանակցության մասին տեղեկությունները։

«Վերջին ժամանակներում ես Ժոզե Մոուրինյոի հետ կապ չեմ հաստատել։ Երբ դուք Անգլիայի դուրս եք գտնվում, այստեղ դուք պետք է ծախսեք որոշ ժամանակ ինքնամեկուսացման համար։ Ես երբեք տնից դուրս չեմ եկել, այդ պատճառով Մոուրինյոի հետ հանդիպման մասին լուրերն ինձ անակնկալի են բերել։ Ես նույնիսկ նրա հետ հեռախոսով չեմ շփվել։ Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ես լավ հարաբերություններ ունեմ Մոուրինյոի հետ, երբեմն մենք հաղորդագրություններ ենք փոխանակում։ Բայց վերջին ժամանակներս նման բան չի եղել», – Վիլլիանի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։

Նշենք, որ Վիլլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամռանը և բրազիլացին ամենայն հավանականությամբ կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Վիլլիան հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2013թ․-ից սկսած։

Facebook Comments