Բունդեսլիգան երեկվանից վերսկսվել է, կայացել են մի շարք հանդիպումներ, որոնցից ամենադիտարժան և առհասարակ տուրի կենտրոնական հանդիպումը «Ռուրյան» դերբին էր։ Իրար հետ մրցում էին «Բորուսիա Դորտմունդը» և «Շալկեն», անչափ գեղեցիկ և իրոք ֆանտաստիկ հանդիպման ականատես եղանք, որտեղ «Բորուսիա Դորտմունդը» ոչ մի շանս չտվեց դժգույն ֆուտբոլ խաղացող «Շալկեին»։ Արդյունքում Ֆավրի տղաները ջախջախեցին «Շալկեին» 4:0 հաշվով։

Երեկ կայացած մյուս հանդիպումների արդյունքները՝

«Այսգբուրգ»- «Վոլֆսբուրգ» 1:2

«Լայպից»- «Ֆրայբուրգ» 1:1

«Հոֆֆենայմ»- «Հերտա» 0:3

«Ֆորտունա Դյուսելդորֆ»- «Պադերբորն» 0:0

«Այնտրախտ Ֆրանկֆուրդ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ» 1:3

Այսօր ևս Բունդեսլիգայի շրջանակներում երկու հանդիպումներ տեղի կունենան։

Նախ առաջինը իրար հետ կմրցեն «Մայնցը» և «Քյոլնը»(17:30):

Չնայած մրցաշարային աղյուսակի դիրքին դժվար է գուշակել թե ով է այս խաղում ֆավորիտը։ Երկու թիմերն էլ անկայուն ֆուտբոլ են ցուցադրում։ Երկու թիմերի համար էլ երկար դադարից հետո սա լինելու է առաջին հանդիպումը և կհաղթի այն թիմը, ով ավելի լավ պատրաստված կլինի, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես։ Այս թիմերի նախորդ հանդիպմանը հաղթել է «Մայնցը»(3:1):

Չնայած դրան այժմ «Մայնցը» շատ մոտ է վտանգավոր գոտում և մի սայթաքում և կարող է հայտնվել վերջին հորիզոնակններում։ Կարելի է ասել այժմ «Մայնցը» պայքար է տալիս պահպանելու համար իր տեղը Բունդեսլիգայում։ Վերջին տուրի երկու խաղերում դրական արդյունքներն օգնել են մի փոքր առաջ լինել վտանգավոր դիրքից, սակայն ամեն ինչ կարող է լինել և «Մայնցը» դեռևս պայքարի մեջ է Բունդեսլիգայում իր տեղը պահպանելու համար։ «Քյոլնը» համեմատած «Մայնցի» ավելի բարվոք վիճակում է գտնվում։ Թիմը միջնամասում է և կարող է դեռ էլ ավելի առաջ գնալ, հաշվի առնելով այն փաստը, որ իր առջևի մրցակիցները անկայուն խաղ են ցույց տալիս և միավորներ են կորցնում։ Այս խաղում երևի թե մի փոքր առավելությունը «Քյոլնի» կողմն է հաշվի առնոլով մրցաշարային աղյուսակի դիրքը, սակայն դա կարող է խափուսիկ լինել և ամեն ինչ կորոշվի հանդիպման ընթացքում։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա «Ունիոն Բեռլինի» և գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» միջև(20:00):

Այստեղ ֆավորիտը բացահայտ «Բավարիան» է, ով Ֆլիկի գլխավորությամբ ֆանտաստիկ հանդիպումներ է անցկացնում, կարծես թե նորից մյունխենյան ակումբը վերածննունդ է ապրում։ «Բավարիան» բոլոր առաջնություններում վերջին 12 խաղերում անպարտելի է։ Սա խոսում է հզոր ակումբի մասին, ով տապալումից հետո հավաքվեց և հաղթական ուղի բռնեց։ «Բավարիան» անկասկած գլխավորի ֆավորիտն է չեմպիոնության և պայքարը թեժ է լինելու իրոք այս տարի։ Ֆլիկի թիմը շատ կազմակերպված, գեղեցիկ և տակտիկապես գրագետ ֆուտբոլ է թելադրում։ Այս մարզիչը «Բավարիային» նորից անկասելի գերմանական մեքենայի է վերածել։ Դե իսկ «Ունիոն Բեռլինը» դժվար թե կարողանա ինչ-որ բարդություններ առաջարկել «Բավարիային» և կարծում եմ մյունխենյան գրանդ ակումբը հեշտությամբ հաղթանակի կհասնի։

Դե իսկ մեզ մնում է վայելել գերմանական ֆուտբոլը, իր գեղեցիկ և գոլառատ հանդիպումներով, որոնք իրենց դիտարժան խաղերով մեր երեկոն դարձնում են տոն։ Այս հանդիպումներին ֆուտբոլի սիրահարները շատ էին սպասել և այժմ հնարավորություն ունենք դիտելու լավագույն առաջնություններից մեկը, որը հասել է ամենաթեժ փուլին։

Facebook Comments