«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Յուվենտուս» վերադարձին, այս մասին հայտնում է «L’Equipe» պարբերականը։
Թուրինյան ակումբը ցանկանում է արագ համաձայնության գալ Պոգբայի տրանսֆերի շուրջ, գիտակցելով, որ ֆրանսիացուն ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև այլ գրանդ ակումբներ։
«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ադրիեն Ռաբյոն կարող է դառնալ գործարքի մասը, ում կարիերան այդպես էլ լավ չդասավորվեց Իտալիայում։
Այս մրցաշրջանում Պոգբան վնասվածքներ էր ստանում, այդ պատճառով նա անցկացրեց 8 հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Պոգբան կատարել է ընդհամենը 2 գոլային փոխանցում իր անցկացրած հանդիպումներում։
Պոգբան ավելի վաղ հանդես էր եկել «Յուվենտուսում» 2012-16թ․-ին։
Facebook Comments