«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը խոսել է Բունդեսլիգայի վերսկսված առաջնության 26-րդ տուրում «Շալկեի» դեմ խաղի մասին, որտեղ նա դարձավ գոլի հեղինակ։

«Իհարկե, ես այժմ չեմ գտնվում շատ լավ մարզավիճակում։ Ես չեմ խաղացել արդեն 7 ամիս, այնպես որ, իհարկե ինձ պետք է մարզավիճակ հավաքել։ Ես գիտեմ, որ շատ եմ աշխատել այդ շրջանում, և ես զարմացած չեմ, որ ինձ հաջողվեց դառնալ գոլի հեղինակ կարևոր խաղի ընթացքում»,- ասել է Հոլլանդը։

Նշենք, որ երեկ կայացած «Բորուսիա Դորտմունդ»- «Շալկե» խաղում Հոլլանդը դարձավ թիմի առաջին գոլի հեղինակը՝ հիմք դնելով ակումբի ջախջախիչ հաղթանակին(4:0)։

Այս տուրից հետո «Բորուսիա Դորտմունդը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Facebook Comments