Այսօր կայացան Բունդեսլիգայի ևս երկու հանդիպումներ։ 26-րդ տուրի շրջանակներում իրար դեմ մրցեցին՝ «Քյոլն»-«Մայնց» և «Ունիոն Բեռլին»- «Բավարիա» զույգերը։

Առաջին հանդիպումը այսօրվա կայացավ «Քյոլնի» և «Մայնցի» միջև։ Իհարկե խաղից առաջ խոսելով այս հանդիպման մասին նշեցի, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Իրոք բավականին հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց։ Նախ առաջինը երկու գոլերը խփեցին «Քյոլնի» ֆուտբոլիստներ՝ Մարկ Ուտը և Ֆլորիան Կայնցը։ Թվում էր թե «Քյոլնը» հեշտությամբ հանդիպումը կհասցնի հաղթական ավարտին, որը իրենց համար շատ կարևոր էր, բայց եղավ այն ինչ եղավ։ «Մայնցը» իր մեջ ուժ գտնելով կարողացավ փոքրիկ քամբեկ կատարել՝ ետ բերելով երկու գնդակ և վաստակելով անչափ կարևոր երեք միավորներ։ «Մայնցից» պատասխան գոլերը խփեցին Տայվո Ավոնյին և Պյեր Կունդեն։ «Մայնցին» միայն կարելի է ոտնկայս ծափահարել իր կատարած քամբեկի համար, քչերը կարող էին այս իրավիճակում չկոտրվել և բեկել հանդիպմանը ընթացքը ՝ խփելով երկու շատ կարևոր գոլեր։

Այս տուրից հետո թիմերը վաստակեցին մեկական միավորներ։ «Մայնցը» մնաց՝ 15-րդ հորիզոնականում, իսկ «Քյոլնը»՝ 10-րդ։

Այսօրվա երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ գործող չեմպիոն «Բավարիայի» և «Ունիոն Բեռլինի» միջև։ Իհարկե այստեղ անխոս ֆավորիտը պարզ է, որ «Բավարիան» է և դա կրկին ապացուցվեց խաղադաշտում։ Խաղը շատ դիտարժան ստացվեց։ «Բավարիան» շատ գեղեցիկ և գրագետ ֆուտբոլ էր թելադրում, որն իր պտուղները տվեց։ Չնայած դրան «Բավարիան» կարող էր և պետք էր ավելի խոոշոր հաշվով հաղթել իրենից կարգով թույլ մրցակցին, բայց չէր ստացվում գրոհի եզրափակման փուլը։ Առաջին կեսում իրոք զարմանելի է, բայց «Ունիոն Բեռլինը» դիմադրում էր «Բավարիային», բայց դա երկար չտևեց։ Նևեն Սուբոտիչը իր հրապարակում կոպիտ խախտեց խաղի կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ։ 11մ․ հարված, որի վարպետը՝ Ռոբերտ Լևանդովսկին անկասելի հարվածով գրավեց դարպասը և ևս մեկ գնդակ ավելացրեց իր օգտին` Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների համար պայքարում։ Դե իսկ երկրորդ գոլը անկյունայինի խաղարկումից հետո հեղինակեց Բենժամեն Պավարը, ով իրոք արժանի էր գոլին այսօր։ 2:0 և «Բավարիան» արժանիորեն վաստակեց հերթական թանկարժեք միավորները և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments