«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» մոտեցել են ֆուտբոլիստների փոխանակման գործարքի իրականացման վճռորոշ փուլին։ Կատալոնական «Sport»-ի համաձայն՝ պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն կտեղափոխվի Թուրին։ Հակառակ ուղղությամբ կտեղափոխվեն Միրալեմ Պյանիչը և Մատիա Դե Շիլյոն և «Յուվենտուսը» լրացուցիչ 25 միլիոն եվրո կտրամադրի կատալոնական ակումբին։

Աղբյուրի տվյալներով՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել նոր մրցաշրջանի սկզբին եռյակը փոխանակելու շուրջ։ Սպասվում է, որ Սեմեդուն անձնական պայմանագրի պայմանները կհամաձայնեցնի մոտ օրերս։

Պորտուգալացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հայտնվել է երեք տարի առաջ և այդ ընթացքում «Բարսելոնայում» անցկացրել է ավելի քան 100 հանդիպում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Դե Շիլյոն ևս չի մտնում ակումբի ծրագրերի մեջ նա և Պյանիչը կլքեն «Յուվենտուսը»։ Ավելի վաղ նշվում էր, որ Պյանիչը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ և սպասում է ակումբների բարեհաջող բանակցությունների ավարտին։

Facebook Comments