«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան պատմել է Մեսսիի «Ինտեր» չկայացած տրանսֆերի մասին։

«Ինտերը» Մեսսիի տրանսֆերի համար մեզ առաջարկեց 150 մլն եվրո։ Դա եղել է 2006թ․-ին։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք բարձրացնել Մեսսիի հրաժարագինը` դարձնելով 250մլն եվրո։

«Ինտերում» Մեսսին կարող էր ստանալ միայն աշխատավարձի ավելացում, իսկ «Բարսելոնայում» նա ուներ թիմ, որն օգնեց նրան դառնալ մեծ խաղացող», -Լապորտայի խոսքերը փոխանցում է «Guardian»-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայում» 2003թ․-ից։

Facebook Comments