Այսօր ի ուրախությունից ֆուտբոլի սիրահարների ևս մեկ հանդիպում կարող ենք դիտել։ Կարող ենք նորից վայելել Գերմանական ֆուտբոլը, իր ողջ հմայքով և գեղեցկությամբ, որի գոլառատ խաղերը և գեղեցիկ հաղթանակները մեր երեկոն իսակական տոն կդարձնեն։

Այսօր կկայանա 26-րդ տուրի վերջին հանդիպումը։ Իրար հետ կմրցեն Բրեմենի «Վերդերը»և «Բայերը»։ Անկասկած հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում։ Գերմանական ֆուտբոլում գրեթե բոլոր հանդիպումները շատ հետաքրքիր են ընթանում։

«Բայերը» այս մրցաշրջանի ամենագեղեցիկ և որակյալ ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է։ Այս տաղանդավոր թիմը հասցրել է մեզ տպավորել արդեն։ Պիտր Բոշը ուղղակի ֆանտաստիկ թիմ է ստեղծել։ Մի թիմ ով դավանում է արագ և գրագետ ֆուտբոլին։ Հարկ է նշել, որ «Բայերը» բոլոր առաջնություններով վերջին 10խաղում անպարտելի է։ Մրցունակ թիմ, ով կարող է մեծ անակնկալներ մատուցել բոլորին և այն, որ «Բայերը» այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում և պայքարում է ՉԼ-ում հայտնվելու համար դա խոսում է թիմի մեծ նպատակների մասին։ Իսկ նույնը չես ասի Բրեմենի «Վերդերի» մասին։ Այս թիմը գտնվում է առաջնության վտանգավոր դիրքում, վերջին խաղերում միայն ձախողվում է և պայքար է մղում միայն պահպանելու համար իր տեղը Բունդեսլիգայում։ Չեմ կարծում թե առանձնապես մեծ պայքար կարողանա տալ «Վերդերը»։ Այս պայքարում հեշտ և հանգիստ պետք է, որ «Բայերը» հաղթի և ցույց տա գեղեցիկ ֆուտբոլ, որը և ակնկալվում է այս թիմից։ Մեծ տաղանդներով թիմ է, ով դեռ իր ողջ պոտենցիալը ցույց չի տվել, նրանք կարող են ավելիին հասնել։

Facebook Comments