«ՊՍՎ»-ի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը այս ամռանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ 24-ամյա հոլանդացի պաշտպանի ծառայություններով հետաքրքված է «Միլանը», ով մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում պլանավորում է աջ պաշտպան գնել։ «Միլանը» չի գոհացնում Կալաբրիայի և Կոնտիի ցուցադրած խաղը և նրանցից մեկը կարող է լքել ակումբը։

Դումֆրիսը հանդիսանում է «Միլանի» առաջին ընտրությունը, իսկ «ՊՍՎ»-ն իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն եվրո։

Կա նաև փոխանակման տարբերակ Դումֆրիսին՝ Ռիկարդո Ռոդրիգեսի հետ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «ՊՍՎ»-ում։ Հոլանդական ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կգնի «Միլանի» պաշտպանին, իսկ իտալական ակումբը առաջարկում է փոխանակում կատարել, որը ևս մեկ տարբերակ է գործարքի իրականացման համար։

Այս մրցաշրջանում Դումֆրիսը անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 8 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments