Լոնդոնի «Չելսին» միանձնյա առաջատարն է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար պայքարում

«Manchester Evening News»-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանա ձեռք բերել Սանչոյին, ուստի դիտարկում է այլ ֆուտբոլիստներին ձեռք բերելու տարբերակը

Մանչեսթերյան ակումբը դիտարկում է «Շալկեի» հարձակվող կիսապաշտպան Ռաբբի Մատոնդոյին ձեռք բերելու հնարավորությունը, ակումբն արդեն բանակցություններ է վարել գերմանական ակումբի հետ:

Ինչ վերաբերում է Ջեյդոն Սանչոյի ապագային, ապա Լոնդոնի «Չելսին» մնում է միակ թիմը, որը շարունակում է հետաքրքրվել նրա տրանսֆերով: Ակումբը մտադիր է բաժանվել թիմի մի քանի ֆուտբոլիստներից, որպեսզի ստացված միջոցներով ձեռք բերի անգլիացի ֆուտբոլիստին։

Facebook Comments