Մայիսի 19-ին անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը կսկսեն մարզումները։ Ինչպես հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, ակումբները միաձայն կողմ են քվեարկել մարզումների վերսկսմանը:

Առաջին փուլում ֆուտբոլիստները կկարողանան մարզվել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Խմբակային պարապմունքները դեռեւս չեն թույլատրվում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը դադարեցվել էր մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունիսին պլանավորվում է վերսկսել առաջնությունը։

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատարը «Լիվերպուլն» է, որը «Մանչեսթեր Սիթիից» առաջ է ՝ 25 միավորով։

Facebook Comments