Էրլինգ Հոլլանդի գործակալ Մինո Ռայոլան պարզաբանել է, թե ինչու Հոլլանդը չտեղափոխվեց «Յուվենտուս»։

«Ինչու՞ Հոլլանդը չտեղափոխվեց «Յուվենտուս», որովհետև թուրինյան ակումբում նա հանդես էր գալիս մինչև 23-ի թիմում»,- ասել է Ռայոլան «La Repubblica»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հոլլանդը տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից»։ Շատ թոփ ակումբներ ուզում էին տեսնել Հոլլանդին իրենց թմում, բայց նա ընտրեց ամենահարմար տարբերակը իր համար։

Էրլինգ Հոլլանդը Բունդեսլիգայի 9 խաղերում, խփել է 10 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments