Գերմանիայի Բունդեսլիգայի այսօր կայացավ 26-րդ տուրի վերջին հանդիպումը։ Իրար հետ մրցեցին ետնապահների շարքում գտնվող «Վերդերը» և եվրոգավաթների համար պայքարող «Բայերը»։

Բավակաին հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Խաղը ուղղակի կանգ չէր առնում, կայծակնային և անչափ գեղեցիկ ֆուտբոլ էր ընթանում։ «Բայերը» իրոք ֆանտաստիկ երիտասարդ թիմ ունի, որը թիմային, գրագետ և գրավիչ ֆուտբոլ էր ցուցադրում, իսկական գլխացավանք էին առաջացնում Պիտր Բոշի թիմի գրոհները համեստ «Վերդերի» համար։ Չնայած դրան «Բայերը» հաճախ մոռանում էր պաշտպանության մասին և մի քանի վտանգավոր պահեր բաց թողեց։ «Վերդեր» չնայած իր կարգավիճակին բավականին համարձակ էր առաջ շարժվում և նույնսիկ մի քանի անգամ անհարմարություններ առաջացրեց «Բայերին»։

Երկար ժամանակ խաղի հաշիվը չէր բացվում, թիմերը գրոհում էին, փնտրում էին մրցակցի թույլ կողմերը և ահա թատերաբեմ բարձրացավ աստղային ֆուտբոլիստ՝ Կայ Հավերցը։ Դիաբիի անցումից հետո փոխանցում հետևեց դեպի տուգանային հրապարակ, որն ընթացավ հենց Հավերցի մոտ, ով առանց վարանելու գնդակը մեկ հպումով ուղղարկեց մրցակցի դարպասը, քիչ անց «Վերդերը» շատերի համար անակնկալ կարողացավ հաշիվը հավասարեցնել: Անկյունայինի խաղարկումից հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ Գեբրե Սելասսիեն՝ ոտնաթաթի մեկ հպումով գնդակը ուղղարկեց մրցակցի դարպասը։ Քիչ անց տուգանայինի խաղարկման արդյունքում Կայ Հավերցը գլխի հարվածով նորից գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին։ Երկրորդ խաղակեսում «Բայերը» ևս երկու գնդակ ուղղարկեց մրցակցի դարպասը, աչքի ընկան՝ Միշել Վայզերը և Դեմիրբայը։

Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակելով՝ 50 միավոր շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում և ընդհուպ մոտեցավ «Լայպցիգին», իսկ «Բրեմենի Վերդերը» ոչ մի միավոր չվաստակեց և 18 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում։

Facebook Comments