8 տարի առաջ հենց այս օրը՝ 2012թ․-ի մայիսի 19-ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենահեքիաթային և դրամատիկ հաղթանակներից մեկը։ «Չելսին» եզրափակչում մրցում էր ահեղ «Բավարիայի» հետ։ Եվ կատարվեց հրաշք, որի արդյունքում «Չելսին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և իր անունը ոսկե տառերով գրեց ֆուտբոլի պատմության մեջ։

2011/12թ․-ը շատ անհաջող դասավորվեց «Չելսիի» համար առաջնությունում ակումբը ձախողվում էր։ Ակումբի ղեկավարությունները համբերությունը սպառվեց և «Նապոլիի» դեմ խայտառակ խաղն էլ հաշվի առնելով նրանք հեռացրեցին պորտուգալացի մարզիչ՝ Անդրե Վիլաշ Բոաշին։ «Չելսին» ժամանակավորապես գլխավորեց ակումբի լեգենդ և Վիլաշ Բոաշի օգնական՝ Ռոբերտո Դի Մատեոն, ով ապագայում սենսացիոն արդյունքների հասավ լոնդոնյան թիմի հետ։

Դի Մատեոն դժվար ժամանակաշրջանում գլխավորեց «Չելսին», նա հասկանում էր, որ անչափ բարդ փորձություն է իրեն սպասվում և ձախողումը կբերեր հեռացման։ «Չելսին» նպատակ էր դրել հայտնվել լավագույն քառյակում, կամ Չեմպիոնների լիգան հաղթել։ Դի Մատեոն նույնպես առաջնությունում էապես բան չկարողացավ փոխել։ Թիմը արդյունքում առաջնությունը ավարտեց 6-րդ հորիզոնականում, որը նույնիսկ Եվրոպա Լիգայի ուղղեգիր չէր տալիս։ Դի Մատեոն հասկանալով, որ ամեն ինչ կորած է կենտրոնացավ Չեմպիոնների լիգայի վրա, իսկ մնացածը արդեն մի մեծ և գեղեցիկ պատմություն է։

Դի Մատեոյին և տղաներին անչափ բարդ փորձություն էր սպասվում նրանք պարտվել էին «Նապոլիին» 3:1 հաշվով, իսկ տանը պետք է իրենց «սպանեին», որպեսզի հաջորդ փուլ անցնեին։ Արդյունքում տանը «Չելսին» անչափ դրամատիկ պայքարում հաղթեց «Նապոլիին» 4:1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։ Սա կարելի է ասել կերտվող պատմության հիմքն էր։ Հաջորդ մրցակիցը «Բենֆիկան» էր, ում հաղթեց «Չելսին» առանց խնդիրների(0:1, 2:1):

1/2-րդ եզրափակչում էլ ավելի մեծ փորձություն էր սպասվում։ «Չելսին» պետք է հաղթահարեր Գվարդիոլայի տիկի-տակային։ «Չելսին» այս առաջնությունում որդեգրել էր պաշտպանողական ֆուտբոլը, որը իր պտուղները տվեց «Բարսելոնան» գրոհեց, «Չելսին» հաղթեց։ «Բարսելոնայի» հերթական գրոհի ժամանակ՝ Լեմպարդը խլեց գնդակը Մեսսիից, երկար փոխանցում կատարեց առաջ, որտեղի փոխանցում հետևեց դեպի կոնտրոն՝ Դրոգբային, ով գնդակը ուղղարկեց Վալդեսի պաշտպանած դարպասը։ Գվարդիոլան և «Բարսելոնան» շոկի մեջ էին և չգիտեին, թե ինչ անեին, որ հասնեին ցանկալի արդյունքի։ «Չելսին» այդ օրը հաղթեց, իսկ «Բարսելոնան» լքեց Լոնդոնը և գնաց պատրաստվելու վճռորոշ ճակատամարտին «Կամպ Նոում»։

Վճռական ճակատամարտը տեղափոխվեց «Կամպ Նոու» մարզադաշտ։ Գրեթե բոլորը վստահ էին, որ «Բարսելոնայի» առաջին խաղը զուտ պատահականություն էր, և իրենց դաշտում ջախջախելու է «Չելսիին» և անցնելու է եզրափակիչ։ Կարող էր և այդպես լինել, ինչը հուշում էր «Բարելոնայի» խփած երկու գոլերը։ Նախ Սերխիո Բուսկեցը հասավ հաջողության, այնուհետև անհասկանալի իրավիճակում Թերրին կարմիր քարտ ստացավ, որից հետո հույսը կարծես թե մարում էր։ Ինիեստայի երկրորդ գոլից հետո մի փոքր դեժավյու սկսվեց լոնդոնցիների մոտ, իհարկե հիշում են բոլորը 2008/09 մրցաշրջանը, երբ Ինիեստան նորից կիսաեզրափակչում «Չելսիի» դարպասը գոլ խփեց և«Բարսելոնային» եզրափակչի ուղղեգիր պարգևեց, բայց սա այդ խաղը չէր։ Նախ Լեմպարդի փոխանցումից հետո Ռամիրեսը խփեց առաջին պատասխան գնդակը։ Այնուհետև Մեսսին չիրացրեց 11մ․ հարվածը, իսկ խաղավարտին Միկելը գնդակը երկար փոխանցումով հասցեագրեց փոխարինման մտած Տորրեսին, ով մեն մենակ հայտնվելով Վալդեսի դեմ, շրջանցեց և գոլ խփեց։ Այս գոլը արդեն «Չելսիին» եզրափակիչ դուրս բերեց։ Այս խաղը վերջ դրեց «Բարսելոնայի» տիկի-տակային, այս խաղը վերջ դրեց մի ամբողջ դարաշրջանի, որը ստեղծել էր Պեպ Գվարդիոլան, այս խաղում «Չելսին» ապացուցեց, որ կարող է համախմբվել և ուժեղ թիմերի դեմ հակախաղ գտնել՝ պատժելով նրանց իր իսկ սխալների համար, իսկակակն սխրանք գործեցին «ազնվականները», սա մի խաղ է, որը միշտ կհիշվի, որպես Չեմպիոնների Լիգայի լավագույն հանդիպումներից մեկը։ Այո այնուհետև Պեպ Գվարդիոլան գլխավորեց «Բավարիան» և հաղթեց «Չելսիին» սուպերգավաթում, բայց դա չի մեղմացնի այն ցավը, որը նրանք զգացինք այս պարտությունից հետո, պարտվեց ահեղ Գվարդիոլան, պարտվեց իր տիկի-տական։

Առաջին մասնակիցը եզրափակչի արդեն հայտնի էր, դա ՝ «Չելսին» էր։ Երկրոդը «Բավարիան» էր, ով Յուպ Հայնկեսի գլխավորությոամբ լավ մրցաշրջան էր անցկացնում։ Անկասկած մյունխենցիների գլխավոր նպատակը հաղթելն էր Չեմպիոնների լիգայում։

«Բավարիան» 1/8-րդ փուլի առաջին խաղում նախ անակնկալ պարտվեց «Բազելին», այնուհետև տանը ջախջախեց 7:0 հաշվով, փարատելով այն կարծիքը թե հնարավոր է դուրս մնան պայքարից։ «Բավարիան» 2012թ․-ին անկասկած ուժեղ էր, Հայնկեսի գերմանական մեքենան շարժվում էր առաջ։ Հաջորդ փոլում շատ հեշտությամբ երկու խաղերում խփելով երկու գոլ «Բավարիան» հաղթեց «Մարսելին»։ Արդեն 1/2-րդ եզրափակչում իսկական դիմադրություն էր սպասվում: Մրցակիցը Ժոզե Մոուրինյոի «Ռեալ Մադրիդն» էր, ով անկասկած ՉԼ-ն հաղթելու գլխավոր ֆավորիտն էր, ուներ աստղային կազմ և այն ամենը ինչը կարող էր նպաստել չեմպիոն դառնալուն։ Ժոզեն արդեն երկու անգամ ճաշակել էր ՉԼ-ի հաղթանակի համը և պատրաստվում էր արդեն երրորդ անգամ այն կրկնել, բայց ցավոք չստացվեց։ Առաջին խաղում «Բավարիան» հաղթեց 2:1 հաշվով, Ժոզեն մտածելու տեղիք ուներ։ Տանը նույնպես գրանցվեց 2:1 հաշիվ, բայց այս անգամ «Ռեալ Մադրիդի» օգտին։ Վերջում խաղը հասավ իր լարվածության գագաթնակետին 11մ․ հարվածներ, որտեղ ավելի լավ իրեն դրսևորեց գերմաանական ակումբը և անցավ եզրափակիչ, իսկ Ժոզեն այդպես էլ չկարողացավ մտնել եզրափակիչ։ Ֆանտաստիկ հանդիպում կլիներ ինչ խոսք, եթե Ժոզեն անցներ եզրափակիչ և մրցեր իր նախկին թիմի դեմ։ Հնարավոր է, որ ֆուտբոլի պատմության ընթացքը փոխվեր։

Ահա և եզրափակիչը, որը խոստանում էր անչափ լարված և դրամատիկ հանդիպում ամբողջ խաղի ընթացքում։ Խոսքերս արդարացվեցին խաղի ընթացքում։ «Չելսին» ուներ մեծ կորուստ, չկար ավագը՝ Թերրին, ով որակազրկված էր։ Դի Մատեոյին անչափ դժվար փորձություն էր սպասվում։ Սա կյանքի և մահու հարց էր․ կամ հաղթում էր և ակումբի հետ պատմություն կերտում, կամ պարտվում էր և գլխիկոր հեռանում ակումբից՝ ձախողելով իր առաջադրանքը։

Այս խաղը նույնպես Դի Մատեոյի սաները պաշտպանվեցին ամբողջ խաղի ընթացքում, իհարկե չէր կարելի հարձակվողական տակտիկա ընտրել, դա ինքնասպանություն կլիներ։ «Բավարիան» ահեղ կազմ ուներ և հաշվի առնելով մարզչի բարձր կարգը կարող էր պատժել ամեն պահին։ Իրոք դրամատիկ հանդիպում ընթացավ և կարելի է ասել ամենակարևոր պահերից մեկը՝ Ռոբենի 11մ․ հարվածն էր, որը նա չիրացրեց(Հիշեցնենք, որ Ռոբենը խաղում էր իր նախկին թիմի դեմ և գոլ խփելը իր համար կարևոր էր): Թիմերը այդպես էլ գոլեր չխփեցին մինչև խաղավարտին մոտ։ «Բավարիան» գրոհում էր «Չելսին» պաշտպանվում։ Ակնհայտ է, որ հոգնածության ֆոնին բացթողումներ կլինեին, և հենց դրանից օգտվեց Մյուլերը գնդակը գլխի հարվածով ուղղարկելով Պետր Չեխի դարպասը։ Թվում էր թե վերջ ամեն ինչ ավարտվեց, բայց փոխանակ կոտրվելուն «Չելսին» հավքվեց և անցավ առաջ՝ արդեն ոչինչ չկար կորցնելու, կամ 2:0 կլիներ հաշիվը, կամ կհավասարեցնեին։ Այդ պահին Դի Մատեոն ռիսկի գնաց և դաշտ դուրս բերեց երկորդ հարձակվողին՝ Տորրեսին, իսկ Հայնկեսը թերագնահատելով «Չելսիի» գործեց իր կարիերայի ամենամեծ սխալներից մեկը՝ Թոմաս Մյուլերին դաշտից հանեց։ Արդյունքում անկյունային հարված և Դրոգբան անկասելի հարվածով մխրճեց գնդակը Նոյերի պաշտպանած դարպասը։ Բոլորը շոկի մեջ էին «Բավարիայում», իսկ «Չելսին» տոնում էր իր փոքրիկ հաջողությունը։ Խաղը շարունակվում է։ Լրացուցիչ երկու խաղակեսերն էլ անցած լարված, բայց առանց գոլերի։ Հերթը հասավ 11մ․ հարվածաշարին, որտեղ հոգեբանորեն ավելի լավ էր պատրաստված «Չելսին»։ Դրոգբան իրացնելով հաղթական հարվածը «Չելսիի» հետ պատմություն կերտեց։

«Չելսին» հաղթեց Չեմպիոնների լիգան, լոնդոնյան ակումբը պատմություն կերտեց և իր անունը ոսկե տառերով գրեց ֆուտբոլի պատմության մեջ։ Անհավանական էր, բայց նրանք արեցին դա և ապացուցեցին, որ նույնիսկ իրենցից հզոր թիմի դեմ կարող են պայքարել և հաղթել, կարևորը ցանկությունն է, հավատը և անսահման նվիրվածությունը։

Սա մի պատմություն է, որը օրինակ է մյուս ավելի համեմատաբար թույլ ակումբներին, երբեք և երբեք չհանձնվել, հետեք ձեր երազանքին և միշտ պայքարեք․․․

Facebook Comments