Վերսկսվեց Բունդեսլիգայի առաջնությունը երկարատև դադարից հետո, որը մեզ պարգևեց ֆուտբոլային գեղեցիկ երեկոները, համեմված գոլային հրավառություններով։ Երկրպագուներիս համար շատ լավ տուր ստացվեց, բազում հետաքրքիր խաղեր։

Փաստեր 26-րդ տուրից՝

  • 26-րդ տուրում միասին վերցրած խփվել է 27 գոլ
  • Էրլինգ Հոլլանդը խփեց իր հերթական գոլը, հիմքը դնելով «Բորուսիա Դորտմունդի» ջախջախիչ հաղթանակին
  • «Լայպցիգը» ամբողջ խաղում առավելություն ուներ, բայց անակնկալ միավորներ կորցրեց «Ֆրայբուրգ» հետ խաղում։ Վերջին րոպեներին նաև չհաշվեցին «Լայպցիգի» խփած գոլը և թիմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակելով։
  • Լևանդովսկին խփեց իր հերթական գոլը և ռմբարկուների պայքարում շարունակում է մնալ առաջին տեղում։
  • Կայ Հավերցը դուբլի հեղինակ դարձավ՝ հիմք դնելով «Բայերի» խոշոր հաշվով հաղթանակին «Վերդերի» նկատմամբ։

26-րդ տուրում տեղի ունեցած հանդիպումները և մրցաշարային աղյուսակը

This image has an empty alt attribute; its file name is dhFzF4Ad1ig.jpg
This image has an empty alt attribute; its file name is BmANm9CfGw4-1024x855.jpg

«Բավարիան» երկար տարիներ շարունակում Բունդեսլիգայի գլխավոր ֆավորիտն է, այս տարի ևս դա ապացուցում է։ Կովաչի ձախողած խաղերից հետո «Բավարիան» հեռացրեց նրան և թիմի ղեկը վստահեց Ֆլիկին և չսխալվեց։ Ֆլիկը ստեղծել է մի կոլեկտիվ, ով խաղում է հարձակվողական, գրագետ, գեղեցիկ և ամենակարևորը արդյունավետ ֆուտբոլ։ «Բավարիան» ուղղակի չի խնայում իր մրցակիցներին։ Չնայած դրան այս տարի կանկուրեցիան շատ մեծ է, «Բավարիային» հեշտ չեմպիոնություն չի սպասվում։ Եվ դեռ հարց է չեմպիոն կդառնա՞ն։ Պայքար կա այս տարի, որը ողջունելի է։ Այս տարի չեմպիոնության համար մի քանի թիմերը կպայքարեն։ Ֆլիկի տղաները այս տեմպերով մոտ են չեմպիոնության, բայց հստակ ասել, որ չեմպիոն կդառնան սխալ կլինի։ Ֆլիկը իհարկե փոխել է «Բավարիայում» ամեն ինչ, թե տակտիկապես, թե ֆուտբոլը առհասարակ փոխվել է։ Ֆլիկը իր տակտիկական նորամուծություններով «Բավարիային» հզորացրել է, եթե համեմատենք առաջվա «Բավարիայի» հետ այս «Բավարիան» ավելի լավ ֆուտբոլ է ցույց տալիս։

Անխոս «Բավարիայի» գլխավոր մրցակիցը «Բորուսիա Դորտմունդն» է միշտ եղել և այժմ համար մեկ թեկնածուն, ով կարող է Ֆլիկի թիմին ձեռնոց նետել դա Ֆավրի թիմն է։ Այս «Բորուսիան» ավելի հասուն և ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, սա նման չէ առաջվա թիմի հետ։ Ֆավրը ստեղծել է մի թիմ, ով ունակ է մրցակցել ցանկացած թիմի հետ։ Հոլլանդի հետ շատ ուժեղացել են և պատրաստ են «Բավարիայի» հետ մինչև վերջ պայքար տալ։ Ֆավրը քավել է այս թիմից առավելագույն համադրելով փորձը երիտասարդության հետ, բա հաջողության է հասել։ Եվ դեռ կարող է ավելին անել։ Այո երբեմն սայթաքում են անթույլատրելի իրավիճակներում, բայց հաջողություն հասնելու համար հաճախ պետք է ձախողվել, որպեսզի հասնել մեծ հաղթանակների։ Մեծ ապագա ունի այս թիմը, ով կարող է կերտել մի նոր պատմություն՝ շրջելով Գերմանական ֆուտբոլի պատմության այս էջը և դառնալով վերջապես չեմպիոն, որի մասին արդեն երկար տարիներ թիմը երազում է։

Առաջնության ֆավորիտներից են նաև՝ «Բորուսիա Մյունխենգլադբախը», «Լայպցիգը» ւ «Բայերը»։ Վերջինս իր խաղով տպավորում է այս տարի, մի տեսակ յուրահատուկ բան կա այս թիմի մեջ, որը ստիպում է սիրել այս թիմին։ Այս թիմը ունակ է անելու ավելին։ Իսկ «Լայպցգիը» երբեմն սայթաքում է, բայց Չեմպոինների լիգայում իրոք ֆանտաստիկ ելույթներ է ունենում։ «Լայպցիգը» 4-րդ հորիզոնականում է և պայքարում է չեմպիոնության ու ՉԼ-ի ուղղեգրի համար, այս թիմը հաճելիորեն զարմացնում է մեզ արդեն մի քանի տարի շարունակ։ Հաճելի է, որ նման թիմը բարձր տեղերի համար է հավակնում։ «Բորուսիա Մյունխենգլադբախը» առաջնության անակնկալներից էր, ոչ մեկ այս թիմից չէր սպասում նման արդյունքների, այս թիմը որոշ հատված եղել է առաջին տեղում և ի զարմանս բոլորիս նա այժմ երրորդ տեղում է և պայքարում է չեմպինության համար, այս թիմը ունի տաղանդավոր կազմ, ով կարող է ավելին անել և չեմ զարմանա, որ կարողանան խառնել «Բավարիայի» և «Բորուսիա Դորտմունդի» խաղաքարտերը՝ հռչակվելով չեմպիոն, նրանք ի զորու են դա անել իրենց ցուցադրած որոկյալ խաղը դրա մասին է փաստում։

Նշենք, որ մյուս տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 22-24-ին։

Facebook Comments