Կատալոնական «Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Կսավյե Մբույամբան կարող է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է նրա գործակալ Կարլոս Բարրիոսը։

«Գրեթե բոլոր թոփ-ակումբները հետաքրքրված են Կսավյեի ծառայություններով։ «Ռեալ Մադրիդը» մտնում է այդ ակումբները ցանկի մեջ։ Մադրիդցիները կարևորություն են տալիս իրենց ակադեմիային, դա դժվար գործարք կլինի։ «Յուվենտուսը», «Ինտերը» ևս հետաքրքրված են Կսավյեի ծառայություններով, բայց դեռ ամենալավ առաջարկը կատարել է «Չելսին»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Voetbal International»-ը։

Մբույամբան կատալոնական ակումբ է տեղափոխվել անցած ամռանը հոլանդական «Մաաստրիխտ» ակումբից։ Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 3 հանդիպում ՈւԵՖԱ-ի երիտասարդական առաջնությունում։

Facebook Comments