«Յուվենտուսի» գլխավոր աստղ Կրիշտիանո Ռոնալդուն պատրաստ է վերսկսել մարզումները թուրինյան ակումբի հետ 14-օրյա կարանտինից հետո, այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Այսօր Ռոնալդուի մեկուսացումը ավարտվում է և բուժզննում անցնելու հետո Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ մարզումներին ակումբային մարզաբազայում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ղեկավարությունը երկարացրել է արգելքները մինչև հունիսի 14-ը և միայն դրանից հետո կորոշվի առաջնության վերսկսման ժամկետները։

Այժմ իտալական ակումբները վերսկսել են անհատական մարզումները։ Մարզավիճակ են հավաքում, երկար ժամանակ չմարզվելուց հետո, որպեսզի պատրաստ լինեն առաջնության վերսկսմանը։

Առաջնության դադարեցման պահին «Յուվենտուսը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում «Լացիոն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը»։

Facebook Comments