«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ կուզենար շարունակեր ելույթները իտալական ակումբում և ակումբի հետ նվաճեր մի քանի տիտղոսներ։

«Ինձ հաճելի է «Ռոմայում», ինչպես ակումբում, այնպես էլ քաղաքում։ Ես կուզեի մնալ այստեղ։ Մեր գլխավոր խնդիրը Չեմպիոնների Լիգայի ուղղեգիր վաստակելն է և հաղթել ինչ-որ գավաթ։

Ինձ շատ երկար ժամանակ չի մնացել, ուզում եմ, որ հաճելի հիշողություններ մնա ակումբի հետ կապված, ինչպես նաև տիտղոսների հետ։ Իտալական ֆուտբոլը թերագնահատում են, նա ունի շատ յուրահատուկ որակներ, այստեղ հետաքրքիր է խաղալը»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը փոխանցում է լրագրող Դի Մարցիոն։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրել է 20 հանդիպում, աչքի է ընկել 6 գոլով և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments