Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ «Արքայական» ակումբը Մյունխենի «Բավարիայի» և միլանյան «Ինտերի» հետ 2021 թվականին ծրագրում են կազմակերպել եվրոպական համերաշխության բարեգործական մրցաշար, որի գլխավոր նպատակն է լինելու ցույց տալ Եվրոպայի տարբեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը:

Մրցաշարի շրջանակներում տեղի կունենա երեք հանդիպում, որտեղ յուրաքանչյուր թիմ կխաղա իր մրցակիցների հետ, իսկ այդ հանդիպումներից ստացված հասույթը կհատկացվի Իտալիայում և Իսպանիայում առողջապահության հովանավորմանը:

Այսպիսով, «Ռեալ»-«Ինտեր» հանդիպումը տեղի կունենա Մադրիդում, «Ինտերը» և «Բավարիան» կհանդիպեն Միլանում, իսկ «Բավարիան» և «Ռեալը» կհանդիպեն Մյունխենում: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրին կհրավիրվեն բժշկական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք անմիջական պայքար են մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։

Նախատեսված խաղերի ստույգ ժամկետները դեռ հայտնի չեն և կախված կլինեն մասնակից թիմերից յուրաքանչյուրի պաշտոնական մրցաշարերի կազմված օրացույցներից:

Facebook Comments