«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսին իր կարծիքն է հայտնել «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի աշխատելաոճի վերաբերյալ:

«Չեմ հավատում, որ Էմերիի գլխավորությամբ «Արսենալը» ավելի լավն է դարձել: Ինձ թվում է, որ նա իրական շփում չի ունենում իր խաղացողների հետ: Այս խնդիրը իմ խաղալու ժամանակվանից միշտ էլ եղել է «Արսենալի» ԴՆԹ-ում: Սրա պատճառով էլ նրանք շատ միավորներ են կորցնում: Սա պետք է դադարեցնել:

Ես խաղացել եմ Արսեն Վենգերի, Լուի Վան Գալի և Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ: Այնքան պարզ էր այն, թե ինչ էին ցանկանում նրանք փորձել:

Մոտ մեկ շաբաթ առաջ ինձ ուղարկել էին մի տեսանյութ, որտեղ Էմերին ինչ-որ բան է բացատրում: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է նա ասում այնտեղ: Մարզիչը պետք է ուղիղ և հստակ խոսի իր խաղացողների հետ»,- Վան Պերսիի խոսքերն է փոխանցում Daily Mail պարբերականը:

Հիշեցնենք, որ Էմերին 2018 թվականից է գլխավորում «Արսենալը»:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here