Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը Հարավային Կորեայում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո վերադարձել է ակումբ: «Տոտենհեմի» հարձակման առաջատարներից մեկը կարանտինը անցկացնում էր հայրենիքում՝ երեք շաբաթ շարունակ ծառայելով բանակում։

«Տեսեք, թե ով է վերադարձել»,- ասվում է «Տոտենհեմը» իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ փետրվարին կորեացին կոտրել էր ձեռքը և ենթադրաբար դուրս էր մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։ Անցյալ ամիս Պրեմիեր լիգայի դադարից հետո Սոնը մեկնել է ռազմական հավաքների: Չնայած նրան, որ լրագրողներին արգելել են լուսաբանել ծառայության ընթացքում նրա նվաճումները, հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստն իրեն դրսևորել է լավագույն կողմից և շատ լավ արդյունքներ է ցույց տվել:

Facebook Comments