«Ինտերը» պլանավորում է գնել նոր հարձակվող, քանի որ կա մեծ հավանականություն, որ Լաուտարո Մարտինեսը կլքի թիմը և կտեղափոխվի «Բարսելոնա»։ «Ինտերը» կարող է Ա Սերիա վերադարձնել Էդինսոն Կավանիին, ով կարող է այս ամռանը դառնալ ազատ գործակալ, հայտնում է Դի Մարցիոն։

«Ինտերի» ղեկավարությունը հայտնում է, որ Կավանիին կփորձեն ձեռք բերել այն բանից հետո, երբ Մերտենսի տրանսֆերը ձախողվել է, վերջինս նոր պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ։

Ավելի վաղ Կավանին հայտնել էր, որ եթե վերադառնա Իտալիա, ապա միայն «Նապոլի»։

Ձմռանը Կավանիի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկո Մադրիդը», բայց Կավանին որոշեց մնալ «ՊՍԺ»-ում։

Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը անավարտ է մնացել և «ՊՍԺ»-ն նորից հռչակվել է չեմպիոն։ Կավանին այս մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments