«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ դիտել է «Ռուրյան» դերբին և գոհ է մնացել Բունդեսլիգայի վերադարձից։

«Լեք, ինձ դա դուր է գալիս։ Ես այդ տեսանկյունից տարօրինակ մարդ եմ, երբ ես նայում եմ ուրիշ թիմերի ֆուտբոլը, այլ ոչ թե մերը։ Ես նայում եմ նրանք մեծ մասը առանց ձայնի, որովհետև ես չեմ ուզում լսել մեկնաբանություններ, ես ուղղակի հետաքրքրվում եմ խաղով։

Այնպես որ ինձ համար լռիվ նորմալ է ֆուտբոլային հանդիպումները նայել առանց երկրպագուների։ Ինձ դուր է գալիս հենց խաղը, ինձ դուր է գալիս թե նրանք ինչ են անում և այդպես շարունակ։

Ես գիտեմ թե ինչ է ֆուտբոլը անցկացնել փակ դռների ետևում։ Մենք պե՞տք է ամեն անգամ դրա մասին հիշեցնենք։ Ինչու՞ եք դու միշտ մտածում այն մասին, ինչ մենք չենք կարող ունենալ այս պահին:Օգտվեք և ուրախացեք նրա համար, ինչ մենք ունենք»,-Կլոպի խոսքերն է փոխանցում «Goal»-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիմայի պատճառով ԱՊԼ-ն դադարեցվել է և դեռևս քննարկվում է առաջնության հնարավոր վերսկսման ժամկետները։

Facebook Comments