Այսօր առավոտյան «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում «live»-ի միջոցով տեղեկատվություն տարածեց, որ գողացվել են հայկական ֆուտբոլի պարծանք «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից մի քանի արձաններ։
Ավելի ուշ Գրիգոր Թադևոսյանի էջում տեղադրվեց տեսաուղերձ, որի միջոցով կոչ արվեց այն անձանց ովքեր կատարել են այդ սրբապղծությունը վերադարձնել արձանները։ Գողացվել է նաև գավաթի գագաթային հատվածում գնդակով ֆուտբոլիստի արձանիկը․․․

Գողացվել են "Արարատ 73"-ի թիմի ֆուտբոլիստների արձանները

ԳՈՂԱՑՎԵԼ ԵՆ "Արարատ 73"-ի թիմի ֆուտբոլիստների արձանները․․․ Միանում եմ Grigor Tadevosyanի կոչին ու խնդրում եթե ինչ-որ տեղեկություն ունեք, որը կարող է օգնել գտնել արձանները անպայման տեղեկացրեք․․․Ուզում ենք ֆուտբոլ ունենանք․․․ իսկ մարդիկ նման ստոր կերպով են վերաբերվում մեր ֆուտբոլային պարծանքի հուշարձանին․․․

Gepostet von Ուրիշ Ֆուտբոլ – Urish Football am Mittwoch, 20. Mai 2020

Հայտնի դարձավ, որ գողացացվել է 4 արձան․
գլխավոր մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյանի, մարզիչնէր՝ Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները։

«Արարատ-73» Արձանախմբի սկզբնական տեսքը

Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73»ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրվել էր 2016թ․ հոկտեմբերի 10-ին։ Այն նվիրված է «Արարատի» փառահեղ հաղթանակի 40-ամյակին։

Facebook Comments