«Միլանը» չի վաճառի Տեո Էրնանդեսին այս ամռանը, հայտնում է «Gazzetta dello Sport»-ը։

Տեո Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Ռեալ Մադրիդը», բայց իտալական ակումբը չի պատրաստվում վաճառել Տեոյին, անձամբ ֆուտբոլիստը ևս ցանկանում է մնալ ակումբում դեռ երկար տարիներ։

Ռալֆ Ռանգնիկի թիմը գլխավորելուց հետո Տեոն կլինի նոր «Միլանի» կարևոր խաղացողներից մեկը։ «Միլանում» նրան համարում են անձռմխելի ֆուտբոլիստ, եթե նա չցանկանա հեռանալ, ակումբը նրան չի վաճառի։

Տեոն անցած ամռանն էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդից»՝ «Միլան» 20 մլն եվրոյի դիմաց, այժմ նրա տրանսֆերը կազմում է մոտ 50մլն եվրո։ Էրնանդեսը տեղափոխվելով Իտալական ակումբ շատ կարճ ժամանակում մեկնարկային կազմից դուրս թողեց փորձառու Ռիկարդո Ռոդրիգեսին և բացի դա անցկացնում է հիանալի հանդիպումներ, առանց նրա այժմ «Միլանը» պատկերացնելը անհնար է։ Նրա շնորհիվ թե պաշտպանության, թե հարձակման ձախ եզրը շատ ակտիվ է և պայթունավտանգ։ Առաջին անգամ չէ, որ Տեոն իր անցումներով կարևոր գոլերի հեղինակներ է դարձել։

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում, աչքի է ընկել 6 գոլով և 2 գոլային փոխանցումներով։

Facebook Comments