Ռոբերտո Մարտինեսը երկարաձգել է պայմանագիրը Բելգիայի ազգային հավաքականի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացի մարզիչը Բելգիայի հավաքականի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերը, երբ պետք է ավարտվի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը: Մարզիչի նախորդ պայմանագիրն ազգային թիմի հետ ավարտվում էր 2020-ի ամռանը։

Մարտինեսը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատում է 2016 թվականից։ ԱԱ-2018-ում 46-ամյա մասնագետը թիմի հետ գրավել է երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում Բելգիան հայտնվել է B խմբում, որտեղ նա հանդիպելու է Դանիայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի հետ:

Facebook Comments