«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը ասել է, թե հանուն ինչի կլքեր իր հարազատ ակումբը:

«Ես եղել եմ աշխարհի ամենամեծ ակումբում և երբեք չեմ մտածել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։ Ինձ դուր էր գալիս Բարսելոնան Իսպանիայում և միշտ դուր էր գալիս «Միլանը» Իտալիայում: Ինձ դուր է գալիս սև և կարմիր մարզաշապիկը: Իտալական ֆուտբոլն աճում է։

Հիշեք Բարեզիին, Մալդինիին, Դոնադոնիին, Անչելոտիին և Վան Բաստենին, ինչպես նաև Ռուդ Գուլիտին։ Անհավանական թիմ էր, այդ պատճառով, եթե ստիպված լինեի հեռանալ «Յունայթեդից», ապա դա կանեի միայն նրա համար, որ տեղափոխվեի «Բարսելոնա» կամ «Միլան»,- ասել է Փոլ Սքոուլզը:

Հիշեցնենք, որ Փոլ Սքոուլզը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 1993-2013թ.-ին և անցկացրել է անգլիական ակումբում գրեթե 500հանդիպում:

Facebook Comments