Ինչպես գիտեք, մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։ 

ՀՖՖ Գործադիր կոմիտեն մայիսի 15-ին կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել
մայիսի 23-ից վերսկսել 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը, իսկ մայիսի 30-ից վերսկսել նաև Առաջին խմբի առաջնությունը՝ արդեն իսկ գործող ձևաչափերով:
2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից 2 օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմին
(ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ և այլն) և թեստերի պատասխաններն
անմիջապես ուղարկել ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին։

Ֆուտբոլիստների և թիմերի ամբողջ անձնակազմի վարվեցողության կարգը տան պայմաններում

Կրճատել տնից դուրս գալը և հյուրերի ընդունումը:
Խուսափել մարդկային կուտակումներից և հասարակական տրանսպորտից:
Պահպանել անձնական հիգիենայի կանոնները /առանձին սպասք, խոզանակ, սրբիչ,
սպիտակեղեն:

Թիմերի մարզումների անցկացման կարգը բազայում

Նվազեցնել հավաքները փակ տարածքներում: Ժողովների ժամանակ պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն:
Հազալիս և փռշտալիս պահպանել 1-2 մետր սոցիալական հեռավորություն և
ունենալ թաշկինակ:

Հյուրանոցում տեղակայվելու պարագայում

Ցանկալի է, որպեսզի թիմը հյուրանոցում զբաղեցնի մեկ հարկ:
Վերելակի կոճակները սեղմել արմունկով:
Չայցելել լոբբի բար, չպատվիրել որևէ ծառայություն:
Ֆուտբոլիստների և պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում
արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

Մինչև խաղի մեկնարկը


Մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ (ոստիկանության և
շտապ օգնության աշխատակիցների քանակը չի ներառվում վերոնշյալ թվաքանակի
մեջ): Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պետք է ներդնի հավատարմագրման համակարգ և վերահսկի, որպեսզի յուրաքանչյուր անձ մարզադաշտի տարածք մուտք գործի միայն անհատական հավատարմագրի առկայության դեպքում և դա կրի խաղի ամբողջ ժամանակահատվածում:
Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ:
Հնարավորության դեպքում թիմերի մուտքը մարզադաշտի տարածք կազմակերպել
տարբեր մուտքերով:
Յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել
լրագրողների հավատարմագրում, որի արդյունքում կարող է հավատարմագրվել
առավելագույնը 10 լրագրող՝ ըստ դաշտի տեր ակումբի հայեցողության: Ընդ որում,
ներկա գտնվող բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն դիմակներ:
Մուտքի մոտ ջերմաչափման կազմակերպում /հեռավար ջերմաչափով/: Մարմնի 37 և
ավել աստիճանի ջերմության արձանագրման դեպքում տվյալ անձի մուտքը
մարզադաշտ արգելվում է:
Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի:
Թիմային ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն:
Նախախաղային խորհրդակցությունն անցկացվում է պաշտպանիչ դիմակներով՝
պահպանելով սույն ուղեցույցով նշված սոցիալական հեռավորությունը:
Գնդակ մատակարարող երեխաների քանակը պետք է լինի 6-8: Նրանք խաղի ամբողջ
ժամանակահատվածում պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:
Պատգարակ տեղափոխող անձնակազմը պետք է խաղի ամբողջ ժամանակահատվածում կրի պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:
Եթե ակումբի անձնակազմը մարզադաշտ է ժամանում միևնույն ավտոբուսով, ապա
ավտոբուսի մեջ ներկա ողջ անձնակազմը պետք է կրի դիմակ:
Ցանկալի է՝ դաշտի տեր ակումբի ֆուտբոլիստները և պաշտոնյաները ժամանեն
մարզադաշտ անձնական մեքենաներով:
Դաշտի տեր ակումբը նախավարժանքից առաջ, խաղից անմիջապես առաջ, ընդմիջմանը
և խաղից անմիջապես հետո պետք է ապահովի խաղի գնդակների, ինչպես նաև խաղի
գնդակի համար նախատեսված տակդիրիախտահանումը:
Ընդհանուր առմամբ դաշտի տեր ակումբը խաղից առաջ, ընթացքում և խաղից հետո պետք է ապահովի մարզադաշտի բոլոր այն տարածքների ախտահանումը, որտեղ առկա է ֆուտբոլիստների, պաշտոնյաների և ակումբների անձնակազմի տեղաշարժ և անցուդարձ՝ այդ թվում հիմնական տրիբունայի՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածը ևլրագրողների նստատեղերը:

Հանդերաձարանները և մարզադաշտի հարակօից տարածքը

Մարզադաշտի տարածքում գտնվող օգտագործվող հանդերձարանները և սենյակները խաղից առաջ անհրաժեշտ է ախտահանել: Դռները պետք է բաց լինեն, երբ խաղի պաշտոնյաները և ֆուտբոլիստները գտնվում են հանդերձարաններում և սենյակներում:
Հանդերձարաններում ֆուտբոլիստները պետք է պահպանեն նվազագույնը 1 մետր
սոցիալական հեռավորություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ունենա անհատական տարաներ ջրի և հեղուկների համար: Թիմերի բուժանձնակազմերի ներկայացուցիչները պարտադիր պետք է կրեն դիմակներ:

Նախավարժանքը և խաղի մեկնարկը

Հիմնական կազմի և պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը կատարում
են միմյանցից առանձին։ Խաղադաշտ դուրս գալիս թիմերը չպետք է միաժամանակ գտնվեն թունելում: Խաղից առաջ թիմերը չեն շարվում դեմքով դեպի հիմնական
տրիբունա: Պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստները և պաշտոնյաները պետք է նստեն միմյանցից նվազագույնը 1 մետր հեռավորության վրա և կրեն պաշտպանիչ դիմակ ամբողջ խաղի ժամանակահատվածում: Պահեստայինների նստարանի՝ համապատասխան երկարություն չունենալու պարագայում, թույլատրվում է աթոռները տեղակայել նստարանի շարունակությամբ կամ մարզադաշտի ենթակառուցվածքից կախված՝ հիմնական տրիբունայի առաջին շարքերում:
Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն մարզադաշտի տրիբունա՝ պահպանելով սույն ուղեցույցով նախանշված սոցիալական հեռավորությունը:

Խաղի ընթացքում փոխարինումների կարգը

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 (հինգ) փոխարինում
Խաղի ընթացքի հաճախակի ընդհատումներից խուսափելու նպատակով յուրաքանչյուր
թիմ խաղի ընթացքում կունենա միայն 3 հնարավորություն (դադար) փոխարինում
կատարելու համար. փոխարինումները կարող են կատարվել նաև ընդմիջման
ժամանակ, որը չի հաշվարկվի, որպես օգտագործված հնարավորություն: Եթե երկու թիմերն էլ փոխարինում կատարեն նույն պահին, դա կհաշվարկվի որպես
յուրաքանչյուր թիմի 3 հնարավորություններից մեկը:Չօգտագործված փոխարինումները և փոխարինման հնարավորությունները կտեղափոխվեն
ավելացված ժամանակ:Եթե մրցումների կարգը թույլատրում է խաղի լրացուցիչ ժամանակում հավելյալ
փոխարինում, ապա թիմերից յուրաքանչյուրը կունենա փոխարինման մեկ հավելյալ
հնարավորություն։ Փոխարինումներ կարող են կատարվել նաև մինչև լրացուցիչ
ժամանակի մեկնարկը և լրացուցիչ ժամանակի ընդմիջմանժամանակ։

Ջրային դադարը

Խաղի մեկնարկից 15 րոպե առաջ +30-ից մինչև +35 աստիճան օդի ջերմաստիճանի դեպքում խաղի ժամանակ կիրառվում է երկու ջրային դադար՝ մեկ րոպե տևողությամբ՝ խաղի30-ր և 75-րդ րոպեներին:
Խաղի մեկնարկից 15 րոպե առաջ +36 և բարձր ջերմաստիճանի դեպքում խաղի
ժամանակ կիրառվում է մեկական րոպե տևողությամբ մինչև չորս ջրային դադար՝ խաղի
15-րդ, 30-րդ, 60-րդ և 75-րդրոպեներին:
Ամեն դեպքում ջրային դադարի վերաբերյալ որոշումը կայացնում է խաղի Պատվիրակը՝
խաղի մեկնարկից 15 րոպե առաջ և խաղի ընդմիջմանը՝ օդի ջերմաստիճանի չափման
արդյունքում և անմիջապես տեղեկացնում բոլոր շահագրգիռ կողմերին:

Խաղի ամբողջ ժամանակահատվածում արգելվում են

Ձեռքսեղմումները:
Թիմային լուսանկարը:
Գրկախառնությունները:
Դրոշների և հուշանվերների փոխանակումը:

Խաղից հետո

Հետխաղյա մամուլի ասուլիսները և բրիֆինգները չեղարկվում են և անցկացվում են
միայն հեռավար տարբերակով: Հետխաղյա ասուլիսների և բրիֆինգների առցանց
կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դաշտի տեր ակումբի ԶԼՄ-ների
հարցերով պատասխանատուների վրա:

Facebook Comments