Պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, ով այժմ գլխավորում է ֆրանսիական «Մարսելը» կարող էր վերադառնալ ԱՊԼ։

«Get French Football News»-ը հայտնում է, որ «Նյուքասլը» մտադիր էր թիմ հրավիրել պորտուգալացի մասնագետին։ Անգլիական ակումբը առաջարկ էր կատարել Անդրե Վիլաշ-Բոաշին, սակայն պորտուգալացի մարզիչը մերժել է «Նյուքասլի» շահավետ առաջարկը։ Նրանք առաջարկում էին ավելի մեծ գումար, քան նա այժմ վաստակում էր Ֆրանսիայում։

Նշենք, որ Անդրե Վիլաշ-Բոաշը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՊԼ այլևս չի վերադառնա։ Ավելի վաղ նա աշխատել էր լոնդոնյան երկու ակումբներում` «Չելսիում» և «Տոտենհեմում», բայց երկու տեղերից էլ հեռացել էր վատ արդյունքների պատճառով։

Այժմ Վիլաշ-Բոաշը աշխատում է «Մարսելում» և արդյունքում կարողացել է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

«Նյուքասլի» թիրախում են նաև՝ Մաուրիսիո Պոչետինոն, Մասսիմիլանո Ալեգրին, Լյուսյեն Ֆավրը։

Facebook Comments