«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շրջեց ակումբի մարզադաշտի տարածքով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ։

«Պետք է ասեմ, որ դուք հաջողակ եք, քանի որ դուք այն սակավաթիվ տղաներից եք, որոնք ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո այնպիսի տեսք ունեն, կարծես դեռ բարձր մակարդակի վրա են խաղում։ Տղաների մեծ մասը խնդիրներ ունի մեջքի, ծնկների և կոճերի հետ: Դուք ներկայիս ֆուտբոլիստներին կտեսնեք կարիերան ավարտելուց հետո, նրանք այլ տեսք կունենան», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Mirror»-ը։

Facebook Comments