«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այսօր այցելել է ակումբի մարզաբազա՝ ներկա գտնվելով թիմի մարզումներին։ Շփվել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և թիմի ֆուտբոլիստների հետ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը և կրելով անհրաժեշտ պարագաներ(ձեռնոց, դիմակ): Ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆլորենտինո Պերեսի մարզաբազա այցելությունից։


Հիշեցնենք, որ մարտի կեսից առաջնությունը դադարեցվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Լա լիգայի ակումբները ստացել են հնարավորություն մարզումները վերսկսելու համար։

Իսպանիայի առաջնության վերսկսման տարբերակները դեռևս քննարկվում է, հնարավոր է այն վերսկսվի հունիսին։

Այս պահին «Ռեալ Մադրիդը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Բարսելոնայից» ետ մնալով երկու միավորով։

Facebook Comments